Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճում է դրամային քաղաքականության մեղմման ֆոնին

02.12.2014 10:59
Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճում է դրամային քաղաքականության մեղմման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը երեքշաբթի սակարկվում է դրական միտումով` Ճապոնիայում և Եվրոպայում իրականացվող մեղմ դրամային քաղաքականության շնորհիվ, վկայում են առուվաճառքի տվյալները։

Մոսկվայի ժամանակով ժամը 08։07–ի դրությամբ դոլարի ցուցիչը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արտարժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը) աճում էր 0,06 տոկոսով` հասնելով 88,04 կետի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճում էր` նախորդ նստաշրջանի փակման ժամանակ դոլարի նկատմամբ գրանցված 118,40 իենից հասնելով 118,45 իենի։ Եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազում է` եվրոյի դիմաց 1,2470 դոլարից դառնալով 1,2465 դոլար։

Չորեքշաբթի ամերիկացի ներդրողները դրական վիճակագրական տվյալներ են ակնկալում։ Աշխատանքային վիճակագրության բյուրոն կհրապարակի աշխատանքի արտադրողականության վերանայված ցուցանիշի երրորդ եռամսյակի տվյալները։ Սպասվում են ԱՄՆ–ի ոչ արտադրական ոլորտի գործարար ակտիվության ցուցիչի տվյալները (ISM) և շաբաթվա համար ԱՄՆ–ում նավթի առևտրային պաշարների մասին ամփոփագիրը (բացառությամբ ռազմավարական պաշարը)։ Չնայած վերլուծաբանների կանխատեսումներին` ներդրողները կարծում են, որ ամերիկյան արժույթի աճին, ամեն դեպքում, աջակցում է Ճապոնիայում և Եվրոպայում իրականացվող դրամավարկային քաղաքականության մեղմացումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«ԱՄՆ–ի եկամտաբերությունը չի կարող աճել, երբ բերքատվությունը ողջ աշխարհում չի բարձրացնում, այնպես որ դա դոլարային դիրքերով շահույթի ֆիքսում է։ Եթե դոլարն անգամ շարունակի ամրապնդվել հատկապես իենի և եվրոյի նկատմամբ, ապա դա տեղի կունենա Ճապոնիայում և Եվրոպայում գրանցվող դրամավարկային քաղաքականության շարունակվող մեղմման պատճառով», – Bloomberg գործակալությանն ասել է Bank of Tokyo-Mitsubishi UFJ Ltd–ի նյույորքյան ստորաբաժանման աշխատակից Նաոհիրո Նոմոտոն (Naohiro Nomoto)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև