Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 3,7%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 325,39 դրամ

02.12.2014 15:55
Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 3,7%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 325,39 դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել 15 325,39 դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 3,7 տոկոսով կամ 548 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել 16 658,03 դրամ` ավելանալով 3,7 տոկոսով կամ 595,65 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 210,27 դրամ (9,34 դրամի աճ), բացթողնման գին` 228,55 դրամ (10,15 դրամի աճ), պլատին` գնման գին` 15 616,66 դրամ (669,91 դրամի աճ), բացթողնման գինը` 16 974,63 դրամ (728,16 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 10 246,19 դրամ (665,33 դրամի աճ), բացթողնման գինը` 11 137,16  դրամ (723,18 դրամի աճ)։($1 –ը` 435,26 դրամ) –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև