ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցը Orange Premier շախմատային մրցաշարի հաղթող է դարձել

02.12.2014 20:25
ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցը Orange Premier շախմատային մրցաշարի հաղթող է դարձել

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Օրանժ Արմենիա ընկերության` Orange Premier բաժանորդների համար կազմակերպած և ընկերության 5-ամյակին նվիրված շախմատային առաջնության հաղթողը ՎՏԲ-Հայաստան Բանկի Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ Արսեն Նագդալյանն է:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, մրցաշարն անցկացվել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը 27 մասնակիցների միջև: Չորս լավագույն մասնակիցներն հնարավորություն ունեցան Օլիմպիական կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ շախմատ խաղալու:

Առաջնության գլխավոր մրցանակակիր Արսեն Նագդալյանը ստացել է հնարավորություն ներկա գտնվելու աշխարհի կարևորագույն շախմատային իրադարձություններից մեկին՝ Zurich Chess Challenge մրցաշարին, որը կկայանա 2015թ.-ի փետրվարի 13-19:

Ցյուրիխի շախմատային մրցաշարը աշխարհի պարբերաբար անցկացվող խոշորագույն շախմատային առաջնություններից մեկն է: 2015 թվականի առաջնությանը կմասնակցեն աշխարհահռչակ շախմատիստներ Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Լևոն Արոնյանը Հիկարու Նակամուրան և այլոք:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է Արսեն Նագդալյանին հաղթանակի կապակցությամբ, ցանկանում մեծ նվաճումներ ու նորանոր բարձունքներ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25