Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հասել է նոր առավելագույն ցուցանիշի և 442.33 դրամ կազմել

02.12.2014 20:28
Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հասել է նոր առավելագույն ցուցանիշի և 442.33 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժութային շուկայում դեկտեմբերի 2–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 1–ի ցուցանիշի համեմատ, աճել է 7.07 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 442.33 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Կենտրոնական բանկի տվյալներով, եվրոյի փոխարժեքը դեկտեմբերի 1–ի համեմատ աճել է 7.4 կետով` կազմելով մեկ եվրոյի դիմաց 549.95 դրամ։

Միաժամանակ, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կատարվել։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ ԿԲ–ն դրամի արժեզրկումը անվանեց փոխարժեքի շտկում, որը պայմանավորված է ազգային արտահանման մրցունակության բարձրացման և արտարժույթի պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։

Միաժամանակ որոշ փորձագետներ կանխատեսում են, որ Հայաստանում արտարժույթի փոխարժեքը չի հասնի 1 դոլարի դիմաց 500 դրամի և կտատանվի 450–460 դրամի սահմանում։

Նման տատանումները նրանք բացատրում են ռուսական արժույթի շուկայում ստեղծված իրավիճակով և կանխատեսում են փոխարժեքների հավասարեցում ռուսական ռուբլու կայունացման դեպքում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև