Հայաստանում ապահովագրավճարների գումարը III եռամսյակում աճել է 33%-ով՝ կազմելով 7,2 մլրդ դրամ

03.12.2014 15:17
Հայաստանում ապահովագրավճարների գումարը III եռամսյակում աճել է 33%-ով՝ կազմելով 7,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ապահովագրավճարների գումարը 2014թ.-ի երրորդ եռամսյակում աճել է 33 տոկոսով՝ սեպտեմբերի վերջին կազմելով 7,2 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից:

ԱՎԾ տվյալների համաձայն` անձնական ապահովագրության գծով վճարումների ծավալը կազմել է 1 786,9 մլն դրամ, ԱՊՊԱ–ի գծով` 3 164,5 մլն դրամ, գույքային ապահովագրման գծով՝ շուրջ 1 575,6 մլն դրամ, պատասխանատվության ապահովագրության գծով՝ 340,9 մլն դրամ, ապահովագրության այլ տեսակների համար վճարումների ծավալը կազմել է 278,5 մլն դրամ:

Ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 3,9 մլրդ դրամ` նախորդ եռամսյակի համեմատ նվազելով 5,4 տոկոսով։

Ապահովագրական հատուցումների ծավալը ԱՊՊԱ–ի գծով կազմել է 2 271,5 մլն դրամ, անձնական ապահովագրման գծով` 1 054,4 մլն դրամ, գույքի ապահովագրման գծով` 378,8 մլն դրամ, պատասխանատվության ապահովագրման գծով` 15,3 մլն  դրամ, այլ ապահովագրությունների հատուցման ծավալը կազմել է 171,5 մլն դրամ։

Գործող պայմանագրերով ապահովագրական գումարները կազմել են 10 453 մլրդ դրամ (աճը` 8,7 տոկոս)։
Գործող պայմանագրերի թիվը երրորդ եռամսյակում կազմել է 628 202։ 2014թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 8 ապահովագրական ընկերություն ($1-ը` 442,33 դրամ):  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև