Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը սեպտեմբերին ավելացել է 1,7%–ով` հասնելով 353,4 հազար դրամի

03.12.2014 16:36
Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը սեպտեմբերին ավելացել է 1,7%–ով` հասնելով 353,4 հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի սեպտեմբերին, 2013թ.–ի սեպտեմբերի համեմատ, ավելացել է 1,7%–ով` հասնելով 353 383 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաշվետու ամսում բարձր աշխատավարձեր են արձանագրվել նաև հանքարդյունաբերության ոլորտում` 320,1 հազար դրամ, և  տեղեկատվության ու կապի ոլորտներում` 329,6 հազար դրամ։

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի ու հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձերը կազմել են մոտ 110,5  հազար դրամ, կրթության ոլորտը՝ մոտ 110,9 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտները` 113,5 հազար դրամ:

Միաժամանակ 2014թ.-ի սեպտեմբերին ընդհանուր առմամբ միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 172 347 դրամ, ինչը մոտ 0,8 տոկոսով շատ է 2014թ.-ի օգոստոսի ցուցանիշից և 8,6 տոկոսով շատ` 2013թ.-ի սեպտեմբերի ցուցանիշից:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի սեպտեմբերին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 201 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 120,4 հազար դրամ։ Երևանում սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 187,5 հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թվականի հոկտեմբերին կազմել է 173 552 դրամ (423 դոլար կամ 17 338 ռուբլի), ինչը 0,7 տոկոսով շատ է օգոստոսի ցուցանիշից (1 դոլարը` 442,33 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև