ՎՏԲ-Հայաստան բանկի թողարկած վճարային քարտերի քանակը տարեսկզբի համեմատ աճել է 20%–ով` կազմելով 368 հազար

03.12.2014 16:49
ՎՏԲ-Հայաստան բանկի թողարկած վճարային քարտերի քանակը տարեսկզբի համեմատ աճել է 20%–ով` կազմելով 368 հազար

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկի թողարկած վճարային քարտերի քանակը տարեսկզբի համեմատ աճել է 20%` կազմելով 368 հազար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։.

Հաղորդագրության համաձայն` թողարկված քարտերի քանակով բանկը շարունակում է մնալ ՀՀ քարտային շուկայի առաջատարը:

Հայաստանի ողջ տարածքում տեղադրված ՎՏԲ-Հայաստան բանկի 157 բանկոմատների միջոցով հաճախորդներն իրենց քարտերի միջոցով կարող են կատարել տարբեր գործարքներ`գումար կանխիկացնելուց մինչև կոմունալ վճարումներ և ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA քարտերից ակնթարթային դրամական փոխանցումներ տեղական և միջազգային բանկերի կողմից թողարկված VISA քարտերին: Վերջերս տեղի ունեցած բանկոմատների միավորման արդյունքում ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները կարող են օգտվել նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի բանկոմատներից նույն սակագներով, ինչ «սեփական» բանկի բանկոմատներից:

2014թ.–ի բանկի քարտապանները սկսել են գումար կանխիկացնելու փոխարեն առավել հաճախ օգտագործել դրանք ապրանքի ու ծառայությունների համար: ՎՏԲ-Հայաստան բանկի քարտերով կատարված անկանխիկ վճարումների ծավալը 2014 երրորդ եռամսյակում ցուցադրել է դինամիկ աճ` ավելանալով 20%-ով: Անկանխիկ գործարքների քանակը 2014թ.–ի երրորդ եռամսյակում 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50%-ով:

Անկանխիկ վճարումների ծավալի ավելացման նպատակով բանկը Visa և MasterCard վճարային համակարգերի հետ միասին անցկացնում է մի շարք միջոցառումներ, այդ թվում նաև խթանող արշավներ: 2014թ.–ի ՎՏԲ-Հայաստան բանկն իր VISA քարտապանների շրջանում անցկացրեց հերթական «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիան, որի հաղթողը շահեց ուղևորություն դեպի Մալթա երկու անձի համար: Բանկի MasterCard քարտապանները մասնակցեցին «Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիային, որի շրջանակում ակտիվ մասնակիցներից մեկը շահեց ավտոմեքենա: Ամանորի շեմին բանկը պլանավորում է անցկացնել ևս մեկ խթանող ակցիա անկանխիկ գործարքների ծավալի ավելացման նպատակով:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։ Բանկն ունի երկրում ամենախոշոր մասնաճյուղային ցանցը՝ 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև