Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը աճել է 0.15 կետով և մեկ դոլարի դիմաց 442.48 դրամ կազմել

03.12.2014 20:44
Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը աճել է 0.15 կետով և մեկ դոլարի դիմաց  442.48 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժութային շուկայում դեկտեմբերի 3–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 2–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.15 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 442.48 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Կենտրոնական բանկի տվյալներով, եվրոյի փոխարժեքը դեկտեմբերի 2–ի համեմատ նվազել է 4.5 կետով` մեկ եվրոյի դիմաց կազմելով 545.45 դրամ։

Միաժամանակ, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 440 դրամ պահանջարկի գնով ԱՄՆ դոլարով գործարք չի կատարվել։

Դեկտեմբերի 2–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել էր 7.07 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 442.33 դրամ։ Կենտրոնական բանկը կոչ է արել զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և գրավատների ռեպո–տոկոսադրույքը բարձրացրել է 10.25 տ.կ.–ով մինչև 21 տոկոս։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև