Ռուբլին կտրուկ աճել է դոլարի և եվրոյի նկատմամբ ՌԴ ԿԲ–ի հայտարարությունների ֆոնին

04.12.2014 13:10
Ռուբլին կտրուկ աճել է դոլարի և եվրոյի նկատմամբ ՌԴ ԿԲ–ի հայտարարությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դոլարն ու եվրոն կտրուկ նվազել են հինգշաբթի Մոսկվայի բորսայում առուվաճառքի բացման համար ՌԴ ԿԲ–ի հայտարարությունների և արժութային ռեպոյի տոկոսադրույքների նվազման ֆոնին։

Դոլարով առաջին գործարքները հինգշաբթի կատարվել են 52,02-52,9 ռուբլի լայն սահմանում, երկու րոպեում փոխարժեքը կազմել է միջինը 25,54 ռուբլի, դա 95 կոպեկով պակաս է նախորդ փակման մակարդակից։

Միաժամանակ եվրոյի փոխարժեքը կազմել է 64,19 ռուբլի` նվազելով 1,46 ռուբլով։ Երկարժութային զամբյուղի արժեքը  ($0,55 и EUR 0,45) նվազել է 1,2 ռուբլով` կազմելով 57,62 ռուբլի։

Դոլարը միաժամանակ հայտնվել է  գործող պաշտոնական փոխարժեքից գրեթե 2 ռուբլով ավելի ցածր դիրքում, եվրոն` պաշտոնական փոխարժեքից ավելի քան 3 ռուբլի բարձր դիրքում, հաղորդում է ՌԲԿ–ն։

Առուվաճառքի բացման ժամանակ ռուբլու կտրուկ ամրապնդումը կապված է Ռուսաստանի բանկի հաղորդագրության հետ։ Կարգավորիչը հայտարարել է, որ ռուբլու ընթացիկ փոխարժեքը էապես շեղվել է ֆունդամենտալ հիմնավորված նշանակություններից, այսինքն այն մակարդակից, որը որոշվում է մակրոտնտեսական գործոնների գործողությամբ (արտահանող ապրանքների գներով, տոկոսադրույքների դիֆերենցիալով, տնտեսական ակտիվությամբ և այլ պարամետրերով), որոնք առաջին հերթին ազդում են վճարային հաշվեկշռի վիճակի վրա։

Դեկտեմբերի 4–ից Ռուսաստանի բանկը արժութային ռեպոյի նվազագույն տոկոսադրույք է սահմանել LIBOR+0,5 տոկոսային մակարդակում։ Բացի այդ, կարգավորիչը հայտարարել է, որ 2014 թ.–ի դեկտեմբերի 11–ին կայացած տնօրենների խորհրդի նիստի ժամանակ, որի ընթացքում կքննարկվի առանցքային տոկոսադրույքի մակարդակի մասին հարցը, կներկայացվի տնտեսության վիճակի մանրամասն վերլուծությունն ու թարմացված կանխատեսումը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև