NASDAQ OMX Արմենիայում երրորդ օրն անընդմեջ դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

04.12.2014 18:05
 NASDAQ OMX Արմենիայում երրորդ օրն անընդմեջ դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիայում դեկտեմբերի 4–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։

Ինչպես վկայում են NASDAQ OMX Արմենիայի` «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները, դեկտեմբերի 4–ին դոլարի պահանջարկի գինը կազմել է մեկ դոլարի դիմաց 447 դրամ։Միաժամանակ, դոլարի պահանջարկը դեկտեմբերի 3–ին կազմել է մեկ դոլարի դիմաց 440 դրամ, իսկ դեկտեմբերի 2–ին` 439 դրամ։

Արտարժույթով վերջին գործարքն իրականացվել է դեկտեմբերի 1-ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 438,62 դրամ։

Դեկտեմբերի 4-ին գրանցված միջին շուկայական փոխարժեքներն են՝ 1 դոլարը` 443,83 դրամ, 1 եվրոն` 546,58 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև