Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչը հաստատել է EFF ծրագրով ՀՀ-ին երկրորդ տրանշի տրամադրումը

05.12.2014 16:57
Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչը հաստատել է EFF ծրագրով ՀՀ-ին երկրորդ տրանշի տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը հաստատել է «Ընդլայնված ֆինանսավորում» ծրագրի (EFF) շրջանակներում Հայաստանին վարկի երկրորդ տրանշի տրամադրումը։

«Հերթական եզրափակիչ ստուգումը (ծրագրի իրականացման հարցում) կավարտվի առաջիկայում։ Ամեն ինչ պատրաստ է», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մշտական ներկայացուցիչը։

ԱՄՀ–ի հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի հայտարարության համաձայն, որը նա արել էր 2014 թ.–ի սեպտեմբերի 17–30–ը Երևան կատարած այցի  ժամանակ, «Ընդլայնված ֆինանսավորում» ծրագրի (EFF) շրջանակներում ԱՄՀ–ի կողմից Հայաստանին տրամադրված երկու տրանշերի ընդհանուր գումարը տարեվերջին կկազմի 23,48 մլն SDR։ ԱՄՀ–ի 17 մլն դոլարի առաջին տրանշը տրամադրվել էր Հայաստանին 2014 թ.–ի մարտին, և առաջին կիսամյակում կատարվել են նախատեսված բոլոր հիմնական ցուցանիշները։ «Ընդլայնված ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում 17 մլն դոլարի երկրորդ տրանշը նախատեսվում է տրամադրել Հայաստանին 2014 թ.–ի դեկտեմբերին։

ԱՄՀ–ի գործադիր խորհուրդը 2014 թ.–ի մարտի 7–ին հաստատել էր «Ընդլայնված ֆինանսավորում» 38–ամսյա ծրագրի շրջանակում 82,21 մլն SDR–ի (127,6 մլն դոլար կամ Հայաստանի քվոտայի 89,4 տոկոսը) ֆինանսավորման մասին Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև