ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը դեկտեմբերի 1–ի դրությամբ կազմել է 79502,3 մլն դրամ

05.12.2014 17:34
ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը դեկտեմբերի 1–ի դրությամբ կազմել է 79502,3 մլն դրամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղում գործող` Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2014թ.–ի դեկտեմբերի 1–ի դրությամբ, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4,2 տոկոսով և կազմել 79502,3 մլն դրամ։

Ինչպես նշվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, նախորդ ամսվա նկատմամբ աճը կազմել 4,5 տոկոս։

Ընդհանուր վարկային պորտֆելում 58,6 տոկոսը կազմում են արժութային վարկերը։ Ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմում է 0,7 տոկոս։

2014թ.–ի դեկտեմբերի 1–ի դրությամբ մասնաճյուղերի կողմից ներգրավված բանկային ավանդների ծավալը կազմել է 55892,2 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4,5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` աճել է 2,2 տոկոսով։

Հաղորդագրության մեջ նշված է, որ ավանդների 72,3 տոկոսը կազմում են ժամկետային դեպոզիտները, 19,2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8,5 տոկոսը` նպատակային ավանդները։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև