Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոր առավելագույն ցուցանիշ է գրանցել` մեկ դոլարի դիմաց 447,86 դրամ

05.12.2014 18:44
Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոր առավելագույն ցուցանիշ է գրանցել` մեկ դոլարի դիմաց 447,86  դրամ

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժույթի շուկայում դեկտեմբերի 5–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 4–ի ցուցանիշի համեմատ, աճել է 4,03 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 447,86 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Կենտրոնական բանկի տվյալներով` եվրոյի փոխարժեքը դեկտեմբերի 4–ի համեմատ աճել է 7,33 կետով` մեկ եվրոյի դիմաց կազմելով 553,91 դրամ։

Միաժամանակ, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվում արդեն չորրորդ օրն անընդմեջ։ Դեկտեմբերի 5–ին դոլարի պահանջարկի գինը կազմել է 445 դրամ մեկ դոլարի համար։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև