ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցություն է ցուցաբերել Չարենցավանում բնակվող սահմանափակ կարողություններով երեխաներին

05.12.2014 18:54
 ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցություն է ցուցաբերել Չարենցավանում բնակվող սահմանափակ կարողություններով երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկն իր բարեգործական գործունեության շրջանակում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ և Ամանորի նախօրեին աջակցություն է ցուցաբերել Չարենցավանի թիվ 6 դպրոցի ներառական խմբի աշակերտներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Դպրոցում սահմանափակ կարողություններով երեխաները սովորում են մնացած աշակերտների հետ, սակայն նրանց հետ առանձին տարվում են աշխատանքներ նեղ մասնագիտացում ունեցող մասնագետների կողմից`ուսուցչի, լոգոպեդի, հոգեբանի:

-Բանկը նվիրել է ներառական խմբին սեղաններ, աթոռներ, որոնք հարմարեցված են սահմանափակ կարողություններով երեխաներին, ինչպես նաև զարգացնող խաղեր, որոնք բարերար ազդեցություն ունեն երեխաների ուշադրության ու հիշողության զարգացման, գունային ընկալման, տրամաբանության ու ստեղծագործ մտքի զարգացման համար:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող խումբը ներառում է 5-15 տարեկան հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող, աուտիզմով, Դաունի համախտանիշով երեխաների:

Ինչպես նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, սահմանափակ կարողություններով երեխաների ամբողջական ու հավասար մասնակցությունը հասարակության կյանքին շատ կարևոր է: Նրանց պետք է տրամադրվեն հավասար իրավունքներ, որոնք ունեն հասարակության մնացած անդամները:

«Հուսով ենք, որ մեր այս ավանդը կօգնի սահմանափակ կարողություններով երեխաներին բարոյապես ադապտացվել ժամանակակից հասարակությունում, կդարձնի նրանց ավելի ուրախ ու առողջ», – ասել է նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև