ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրման հարցի քննարկման պայմաններ դեռ չկան. Վալովայա

05.12.2014 20:46
ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրման հարցի քննարկման պայմաններ դեռ չկան. Վալովայա

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրման հարցի քննարկման պայմաններ դեռ չկան, ուրբաթ լրագրողներին Երևանում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան։

«Մեզ համար հիմա ավելի կարևոր է քննարկել ֆինանսական շուկաներում համաձայնեցված գործողությունների հարցերը, 2025 թ.–ին միասնական ֆինանսական շուկայի ստեղծման խնդիր կա, և մենք կարծում ենք, որ դա ավելի ճիշտ մոտեցում է», – ասաց Վալովայան։

Նա նաև նշեց, որ երկրները ԵՏՄ–ի շրջանակում ուսումնասիրում են եվրոպական փորձն այս ոլորտում`«սխալները չկրկնելու համար»։

ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 4–ի նիստի ընթացքում վավերացրեց ԵՏՄ–ին երկրի միանալու պայմանագիրը։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։

Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև