Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 69 մլն դոլար

08.12.2014 12:50
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 69 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 1-5–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 69 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 438.91 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,7 մլն եվրո մեկ եվրոյի դիմաց 544,54 դրամ և շուրջ 713,3 մլն ռուբլի`  1 ռուբլու դիմաց 8.38 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 145,4 մլն դոլար, շուրջ 13.1 մլն եվրո և մոտ 228.2 մլն ռուբլի` համապատասխանաբար 442.91 դրամ, 556.85 դրամ և 8,77 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի նոյեմբերի 24-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 48,5 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 75,4  մլն դոլար։ (1 դոլարը` 447,86 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև