Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվար-հոկտեմբերին նվազել են 1,9%-ով՝ կազմելով մոտ 1,5 մլն դոլար

08.12.2014 13:01
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվար-հոկտեմբերին նվազել են 1,9%-ով՝ կազմելով մոտ 1,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակներով այս տարվա հունվար-հոկտեմբերին ստացվել է շուրջ 1 484,7 մլն դրամական միջոց, ինչը 1,9 տոկոսով քիչ է 2013թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ–ի ամենամսյա տեղեկագրում:

2014թ.-ի 10 ամսվա ընթացքում Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների ծավալը կազմել է մոտ 280,9 մլն դոլար՝ 2013թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 261,3 մլն դոլարի դիմաց (7,5 տոկոսի աճ): Դրամական մուտքերի զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 1 203,8 մլն դոլար՝ 2013թ.-ի հունվար-հոկտեմբերին գրանցված մոտ 1 086,9 մլն դոլարի դիմաց:

Հայաստան ստացված դրամական միջոցների ճնշող մասը բաժին է ընկնում Ռուսաստանին՝ հանրապետություն ստացված մասնավոր փոխանցումների համախառն ծավալի 83,6 տոկոսը: Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները 10 ամսում կազմել են մոտ 1 241,4 մլն դոլար (4,4 տոկոսի անկում), իսկ հանրապետությունից ՌԴ փոխանցված գումարի արտահոսքը՝ 162,1 մլն դոլար (11 տոկոսի աճ):

Միայն 2014թ.-ի հոկտեմբերին հանրապետություն է փոխանցվել 161,6 մլն դոլար՝ 2013թ.-ի հոկտեմբերի համեմատ նվազելով 17,1 տոկոսով: 2014թ.-ի հոկտեմբերին Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների ծավալը կազմել է մոտ 28,14 մլն դոլար՝ 2013թ.-ի հոկտեմբերին գրանցված 28,5 մլն դոլարի դիմաց: Դրամական մուտքերի զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 133,5 մլն դոլար՝ 2013թ.-ի հոկտեմբերին գրանցված 140,2  մլն դոլարի դիմաց:

ԿԲ-ի տվյալների համաձայն՝ դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումների ներհոսքը 2013թ.-ին կազմել է 1 869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ-ի մոտ 17,3 տոկոսը։ 0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև