Դոլարի փոխարժեքը հաղթահարեց հոգեբանական շեմը` 450 դրամ մեկ դոլարի դիմաց

08.12.2014 17:28
Դոլարի փոխարժեքը հաղթահարեց հոգեբանական շեմը` 450 դրամ մեկ դոլարի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 8-ին, Հայաստանի արժութային շուկայում 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքը  դեկտեմբերի 5–ի համեմատ աճել է  4,64 և կազմել 452,4 դրամ, այս մասին  ասված է ՀՀ կենտրոնական բանկի հաղորդագրությունում։

Երկուշաբթի ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է, որ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով, դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ, որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 2–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել էր 7.07 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 442.33 դրամ, իսկ արդեն շաբաթվա վերջում աճել է 4.03 կետով և հասել մեկ դոլարի դիմաց 447.86 դրամի։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post