ՎՏԲ–Հայաստան բանկ

09.12.2014 15:04
ՎՏԲ–Հայաստան բանկ

«Արմբանկս» կայքի օգտատիրոջ հարցը.

Բարև Ձեզ, ինձ այս հարցն է հետաքրքրում։ Ես պատրաստվում եմ Հայաստան այցելել և  ունեմ Սբերբանկի միջազգային քարտ։ Կարո՞ղ եմ օգտվել այդ քարտից Հայաստանում և եթե այո, ապա որքա՞ն կկազմի միջնորդավճարը։

Կայքի օգտատիրոջ հարցին պատասխանել են ՎՏԲ–Հայաստանի բանկի մանրածախ բիզնեսի զարգացման վարչությունից։

Հարգելի հաճախորդ, միջազգային քարտի առկայության դեպքում դուք կարող եք օգտագործել այն ողջ աշխարհում, այդ թվում` նաև Հայաստանում։

Դուք կարող եք օգտվել կանխիկի տրամադրման ծառայությունից, ինչպես նաև կատարել անկանխիկ գործառնություններ ՎՏԲ–Հայաստան բանկի առևտրային կետերում։

ՎՏԲ–Հայաստան բանկի բանկոմատներում կանխիկացման դիմաց միջնորդավճար չի գանձվի։ Սակայն կանխիկացման դիմաց կարող է միջնորդավճար գանձել ձեր քարտը թողարկած բանկը, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս այս հարցը պարզել Սբերբանկում։

ՎՏԲ–Հայաստան բանկի բանկոմատներում իրականացվող մեկանգամյա գործառնության առավելագույն գումարը կազմում է 200.000 դրամ (23 724 ռուբլի, ՀՀ ԿԲ–ի 09.12.2014 թ.–ի տվյալներով` 1 ռուբլին 8,43 դրամ է)։

Բացի այդ, ՎՏԲ–Հայաստան բանկը 2 տոկոսի չափով միջնորդավճար է գանձում մասնաճյուղերում POS– տերմինալներից կանխիկացնելու դեպքում։ Միաժամանակ մեկանգամյա գործառնության առավելագույն գումարը սահմանափակում չունի։

ՎՏԲ–Հայաստան բանկը միջնորդավճար չի գանձի առևտրային կետերում իրականացվող անկանխիկ գործառնությունների դեպքում։ Մեկանգամյա գործառնության առավելագույն գումարը ևս սահմանափակում չունի։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post