Եվրոպական ներդրումային բանկը կֆինանսավորի Հայաստանի ՓՄՁ ոլորտը

09.12.2014 15:26
Եվրոպական ներդրումային բանկը կֆինանսավորի Հայաստանի ՓՄՁ ոլորտը

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Եվրոպական ներդրումային բանկը (ԵՎՆԲ) Հայաստանին կտրամադրի 50 մլն. եվրոյի չափով վարկ` հայկական ՓՄՁ-երի տարբեր ծրագրեր ֆինանսավորելու համար:

Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև. Հայտնում են ԿԲ մամուլի կենտրոնից։

Մամուլի հաղորդագրության համաձայն` վարկային միջոցներն ուղղվելու են հիմնականում գյուղմշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ ՓՄՁ-երին ուղղված այս վարկը կամրապնդի ԿԲ երկարատև գործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ և կբարձրացնի բանկի դերը Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում:

Իր հերթթին, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, որը պատասխանատու է Հայաստանում Եվրոպական ներդրումային բանկի վարկավորման համար, նշել է. «Սա Եվրոպական ներդրումային բանկի կողմից Եվրոպական Միության արևելյան գործակցության տարածաշրջանում Կենտրոնական բանկին տրամադրված առաջին վարկն է: Մենք հպարտ ենք այս նորարար գործակցության համար, որը կնպաստի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը»:

«Չնայած այն հանգամանքին, որ ՓՄՁ-ները կազմում են երկրի ձեռնարկությունների մեծ մասը, նրանց դերը ՀՆԱ-ում, արտաքին առևտրում և օտարերկրյա ներդրումներում դեռևս ցածր է»,–ասված է հաղորդագրությունում։:

Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանն ուղղված մատչելի նպատակային վարկերի տրամադրումը հայկական ՓՄՁ ոլորտի զարգացման նախապայմաններից մեկն է:

Այս վարկը համապատասխանում է Եվրոպական ներդրումային բանկի՝ ԵՄ-ից դուրս վարկավորման չափանիշներին, որոնցից մեկը տեղական մասնավոր ոլորտի զարգացումն է՝ մասնավորապես, ՓՄՁ-ների աջակցությունը, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխությունների մեղմացումը:

Եվրոպական ներդրումային բանկը` Եվրոպական միության բանկերից մեկը, ՀՀ-ում իր ծրագրերը ֆինանսավորում է ԵՄ խորհրդի և Եվրոպական Կառավարության՝ Արևելյան Գործընկերության երկրների մանդատի շնորհիվ: Ըստ 2014-2020 թթ. մանդատի, 4.8 մլրդ Եվրո կտրամադրվի Արևելյան Գործընկերության բանկային ֆինանսավորմանը, ԵՄ-ի, և իր Արևելյան Գործընկերների համար կարևորություն ունեցող ծրագրերին աջակցելու համար՝ տեղական մասնավոր հատվածի զարգացման, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխության ոլորտներում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև