Հայաստանի ԿԲ–ն կվերադառնա բորսա արժութային շուկայի կայունացումից հետո. ԿԲ ղեկավար

09.12.2014 21:01
Հայաստանի ԿԲ–ն կվերադառնա բորսա արժութային շուկայի կայունացումից հետո. ԿԲ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը  կվերադառնա բորսա արժութային շուկայի կայունացումից հետո, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 8-ին դոլարի փոխարժեքը հաղթահարեց հոգեբանական շեմը` 450 դրամ մեկ դոլարի դիմաց, այսօր փոխարժեքն արդեն 455,08 դրամ է մեկ դոլարի դիմաց։

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ին հայտարարել է նոր մոտեցման մասին, որի համաձայն, ԿԲ–ն կիրականացնի արժույթի ամենօրյա վաճառք աճուրդների միջոցով ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։Ջավադյանի խոսքով, նման մեխանիզմներ կիրառվում են տարբեր երկրներում, ինչը թույլ է տալիս կրճատել ակնկալիքներից կախվածությունը և ցնցումներից բորսայում։

Բացի այդ, ըստ նրա, առաջին շաբաթվա ընթացքում բանկերին կվաճառվի օրական 6-ական մլն. դոլար, ինչից հետո արժույթի պահանջարկի նվազմանը զուգահեռ ծավալները կնվազեցվեն և աստիճանաբար կզրոյանան։

«Կարծում եմ, որ արդեն դուրս ենք եկել շոկից, սակայն մեխանիզմն առայժմ կկիրառվի, ինչից հետո կվերադառնանք բորսայական առևտրի»,– ասաց Ջավադյանը։

Նա միաժամանակ նշեց, որ հայկական բանկերը տվյալ պահին կարող են ցանկության դեպքում բորսայում արժույթի առքուվաճառք, ինչպես նաև միջբանկային արժութային օպերացիաներ իրականացնել։

Ինչպես կարծում է ԿԲ ղեկավարը, հայկական բորսայում գործարքների բացակայությունը պայմանավորված է հնարավոր ռիսկերի պատճառով բանկերի մտավախություններով։

«Հնարավոր է` մի քանի օրից մտավախությունները թուլանան, և բանկերը կրկին մտնեն բորսա»,– ասաց ԿԲ–ն։

Հարկ է նշել, որ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան վերջին երկու օրերին իր պաշտոնական կայքում արժութային առուվաճառքների մասին տվյալներ չի հրապարակում։ Միաժամանակ բորսայում ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվում դեկտեմբերի 2–ից։ Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է դեկտեմբերի 1–ին, երբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմում էր 438.62 դրամ մեկ դոլարի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև