Հայաստանում ոսկու գնման արժեքն աճել է 3.5%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 875,56 դրամ

10.12.2014 12:00
Հայաստանում ոսկու գնման արժեքն աճել է 3.5%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 875,56 դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը ընթացիկ շաբաթ սահմանվել է մեկ գրամի դիմաց 15 875,56 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշի համեմատ ավել է 3,5 տոկոսով կամ 550,17 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17 256,05 դրամ` ավելանալով 3,5 տոկոսով կամ 598,02 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 214,26 դրամ (3,99 դրամի աճ), բացթողնման գին` 232,89 դրամ (4,34 դրամի աճ), պլատին` գնման գին` 16205,19 դրամ (588,53 դրամի աճ), բացթողնման գինը` 17614,33 դրամ (639,7 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 10634,53 դրամ (388,34 դրամի աճ), բացթողնման գինը` 11559,27 դրամ (422,11 դրամի աճ)։ ($1 –ը` 455,08 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև