KfW-ն Հայաստանին 15,75 մլն եվրո կտրամադրի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» վարկային ծրագրով

10.12.2014 13:35
KfW-ն Հայաստանին 15,75 մլն եվրո կտրամադրի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» վարկային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ-գերմանական ֆինանսական գործակցության շրջանակում դեկտեմբերի 10-ին ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև կնքվել են «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» վարկային ծրագրի երկրորդ փուլի վարկային և դրամաշնորհի պայմանագրերը, հաղորդում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` հատկացվող 15 մլն եվրո վարկով ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով կվարկավորվեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունները:

Միաժամանակ միջոցների մի մասը կուղղվի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» ներկայումս գործող ծրագրի շարունակությանը, մյուս մասը` գյուղատնտեսության ոլորտի արժեշղթաների պիլոտային ենթածրագրի ֆինանսավորմանը:

KfW բանկի կողմից հատկացվող դրամաշնորհի գումարը կազմում է 750 հազար եվրո: Դրամաշնորհի միջոցները նախատեսված են տեխնիկական աջակցության` ծրագրի շահառուներին մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման համար:

Տեխնիկական աջակցությունն իրականացնելու է KfW կողմից մրցութային կարգով ընտրված խորհրդատվական ընկերությունը:

Գերմանական KfW բանկը Հայաստանին աջակցում է 1995թ.-ից ֆինանսական համագործակցության շրջանակներում ծրագրերի իրականացման հարցում, իսկ դրա ներկայացուցչությունը հանրապետությունում գործում է 1998թ.-ի հոկտեմբերից: Հայաստանում բանկի գործունեության հիմնական ոլորտներն են էներգետիկան, խմելու ջրի հատվածը և կոյուղին, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և մասնավոր հատվածի զարգացումը: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև