Հայաստանի պետական պարտատոմսերում հոկտեմբերին կատարված համախառն ներդրումներն աճել են 1,9%` հասնելով 283,5 մլրդ դրամի

10.12.2014 15:38
Հայաստանի պետական պարտատոմսերում հոկտեմբերին կատարված համախառն ներդրումներն աճել են 1,9%` հասնելով 283,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտատոմսերում հոկտեմբերին կատարված համախառն ներդրումները կազմել են 283,5 մլրդ դրամ` ամսվա ընթացքում ավելանալով 1,9 տոկոսով,  տեղեկացվում է ՀՀ ԿԲ 2014 թ.–ի հոկտեմբերի ամենամսյա տեղեկատվական ամփոփագրում։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի պետական պարտատոմսերում հոկտեմբերին կատարված ռեզիդենտների ներդրումները կազմել են մոտ 282,95 մլրդ դրամ` ավելանալով 1,9 տոկոսով։

Միաժամանակ պետական պարտատոմսերում հայկական բանկերի ներդրումները կազմել են մոտ 134,8 մլրդ դրամ (5,6 տոկոսի աճ), իսկ ՀՀ ԿԲ–ի ներդրումները կազմել են մոտ 55,9 մլրդ դրամ (9,7 տոկոսի անկում)։

Պետական պարտատոմսերում ոչ բանկային գործակալների և դիլերների կողմից հոկտեմբերին ներդրումներ չեն կատարվել, իսկ ոչ բանկային ներդրողների ներդրումների ծավալը կազմել է 31,7 մլրդ դրամ (4,3 տոկոսի աճ)։ Պետական պարտատոմսերում կատարված ոչ ռեզիդենտների ներդրումները կազմել են 601 մլն դրամ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post