Հայաստանի ֆոնդային բորսայում առուվաճառքը վերսկսվել են չորեքշաբթի տասնօրյա պարապուրդից հետո

10.12.2014 18:06
Հայաստանի ֆոնդային բորսայում առուվաճառքը վերսկսվել են չորեքշաբթի տասնօրյա պարապուրդից հետո

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆոնդային բորսայում առուվաճառքը վերսկսվել են չորեքշաբթի տասնօրյա պարապուրդից հետո։ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա բորսայում դեկտեմբերի 10-ի արդյունքում, դեկտեմբերի 1-ի ցուցանիշի համեմատ, աճել է 5,1% և կազմել 461 դրամ $1 համար։

«ԱՌԿԱ» գործակալությանը ֆոնդային բորսայից տրամադրված տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է $100 հազար (դրամային արտահայտությամբ` մոտ 46,1 մլն. դրամ) մեկ գործարք։ Ընդ որում, դեկտեմբերի 10-ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։
NASDAQ OMX Արմենիան վերջին երկու օրերին իր պաշտոնական կայքում արժույթի առուվաճառքի մասին տվյալներ չէր հրապարակում։ Ընդ որում, ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ բորսայում չէին իրականացվում դեկտեմբերի 2-ից։ Արտարժույթով վերջին գործարքը բորսայում գրանցվել է դեկտեմբերի 1-ին, երբ դոլարի փոխարժեքը կազմել է 438,62 դրամ $1 համար։

Ինչպես նախօրեին հայտնել էր Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հայկական բորսայում գործարքների բացակայությունը պայմանավորված է հնարավոր ռիսկերի պատճառով բանկերի մտավախություններով։ Նա միաժամանակ չբացառեց, որ երբ մտավախությունները թուլանան, բանկերը կրկին մտնեն բորսա։

ԿԲ ղեկավարը նաև նշեց, որ Կենտրոնական բանկը կվերադառնա բորսա արժութային շուկայի կայունացումից հետո։

ԿԲ–ն կիրականացնի արժույթի ամենօրյա վաճառք աճուրդների միջոցով ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։Ջավադյանի խոսքով, առաջին շաբաթվա ընթացքում բանկերին կվաճառվի օրական 6-ական մլն. դոլար, ինչից հետո արժույթի պահանջարկի նվազմանը զուգահեռ ծավալները կնվազեցվեն և աստիճանաբար կզրոյանան։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։

Միջին կշռված փոխարժեքները դեկտեմբերի 10-ի արդյունքում կազմում են` $1 – 457,31 դրամ, €1 – 566,65 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև