Հայաստանի ԿԲ–ն արժույթի շուկայում իրականացրել է 6 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 460,69 դրամ փոխարժեքով

10.12.2014 18:59
Հայաստանի ԿԲ–ն արժույթի շուկայում իրականացրել է 6  մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 460,69  դրամ փոխարժեքով

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 10-ին իրականացրել է 6 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 1 ԱՄՆ դոլարի դիմաց 460.69 դրամ միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 460.16 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Հարկ է նշել, որ ԿԲ–ն կիրականացնի արժույթի ամենօրյա վաճառք աճուրդների միջոցով ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Ջավադյանի խոսքով, առաջին շաբաթվա ընթացքում բանկերին կվաճառվի օրական 6-ական մլն. դոլար, ինչից հետո արժույթի պահանջարկի նվազմանը զուգահեռ ծավալները կնվազեցվեն և աստիճանաբար կզրոյանան։

Նոր քաղաքականությանն անցնելը պայմանավորված է արժութային շուկայում ստեղծված իրավիճակի կարգավորման անհրաժեշտությամբ, փոխարժեքների տատանումների հարթմամբ և արժութային շուկայում հավասարակշռության վերականգնմամբ։

Նախօրեին ԿԲ ղեկավարը նշել է, որ Կենտրոնական բանկը կվերադառնա բորսա արժութային շուկայի կայունացումից հետո։

Հայկական դրամի նկատմամբ դեկտեմբերի 10–ին Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 9–ի համեմատ աճել է 2.23 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 457.31 դրամ։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև