Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը հոկտեմբերին 6% է կազմել

11.12.2014 15:28
Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը հոկտեմբերին 6% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը 2014 թվականի հոկտեմբերին կազմել է 6 տոկոս, ինչը 0.12 տ.կ.–ով շատ է 2014 թվականի սեպտեմբերի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

ԿԲ տվյալներով` Հայաստանի ռեզիդենտների` չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը կազմել է 5,89 տոկոս։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը հոկտեմբերին բաժին է ընկել սպառողական վարկերին`1.47%։

Միաժամանակ չաշխատող ակտիվների մասնաբաժինը առևտրի ոլորտում կազմել է 1,06 տոկոս, շինարարության ոլորտում` 0.8 տոկոս և վերամշակող արդյունաբերության ոլորտում` 0,58 տոկոս։

Ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվները բացակայում են։

Առևտրային բանկերի ակտիվների համախառն ծավալը 2014 թվականի հոկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է մոտ 2 975,9 մլրդ դրամ։

2014 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։ (1 դոլարը` 457,31 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև