Արդշինբանկը բարձրացրել է աշխատավարձային քարտերին տրամադրվող վարկային առավելագույն սահմանաչափերը

11.12.2014 16:30
Արդշինբանկը բարձրացրել է աշխատավարձային քարտերին տրամադրվող վարկային առավելագույն սահմանաչափերը

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արդշինբանկը բարձրացրել է իր հետ աշխատավարձային նախագծերի շրջանակներում համագործակցող ընկերությունների աշխատավարձային քարտերին տրամադրվող վարկային առավելագույն սահմանաչափերը մինչև զուտ աշխատավարձի 10-պատիկը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` այդ վարկային գծերը, ինչպես և նախկինում, տրամադրվում են ՀՀ դրամով:

«Միաժամանակ տրամադրվող վարկային գծերի մարման մեխանիզմներն համալրվել են վարկային գծի ամսական նվազեցման և անտոկոս ժամանակահատվածից օգտվելու հնարավորություններով»,- ասված է հաղորդագրությունում։

«Արդշինբանկ» ՓԲԸ մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանի խոսքերով՝ բանկը շատ բարձր է գնահատում աշխատավարձային նախագծերի շրջանակներում բանկում սպասարկվող հաճախորդների հետ համագործակցությունը և ընդլայնում մատուցվող ծառայությունների որակը և ցանկը` նպատակ ունենալով հաճախորդներին առաջարկել առավել հարմարավետ սպասարկման և վարկավորման պայմաններ:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2002թ.-ին և հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը: Բանկն ունի լայն մասնաճյուղային ցանց հանրապետության ողջ տարածքով՝ 55 մասնաճյուղերով: Moody’s կողմից Բանկի վարկանիշը գնահատվել է Ba3 կայուն հեռանկարով: 2014թ. սկզբին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն միջազգային ներդրողներից ներգրավեց 18 մլն ԱՄՆ դոլար սինդիկացված վարկ` դառնալով Հայաստանի առաջին բանկը, որն իրականացրեց այդ գործարքն առանց միջազգային դոնոր կազմակերպությունների օգնության։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև