Հայաստանի ԿԲ-ն ստուգում է ՀՀ օրենսդրությանը փոխանակման կետերի գործունեության համապատասխանությունը

11.12.2014 18:27
Հայաստանի ԿԲ-ն ստուգում է ՀՀ օրենսդրությանը փոխանակման կետերի գործունեության համապատասխանությունը

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչությունը արտարժույթի առք ու վաճառքի կետերում (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2014 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2014 թվականի  դեկտեմբերի 31-ն  ընկած  ժամանակահատվածում  իրականացնելու է ստուգումներ, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Նախկինում ԿԲ ղեկավարը հայտնել էր, որ Հայաստանի Կենտրոնական բանկը խիստ և կոշտ քայլեր կձեռնարկի երկրի արժույթի շուկայում շահարկումների նկատմամբ և նույնիսկ վարույթներ է հարուցել շուկայի որոշ մասնակիցների դեմ։

Հաղորդագրության համաձայն` ստուգումներն իրականացվում են ՀՀ օրենսդրությանը փոխանակման կետերի գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։  Միաժամանակ դոլարի փոխարժեքն ամեն օր աճի միտում է ցուցադրում և այսօր արդեն հասել է մեկ դոլարի դիմաց 459.09 դրամի։

Փոխանակման կետերի ցուցակին, որտեղ ստուգումներ են իրականացվում, կարելի է ծանոթանալ ԿԲ կայքում։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև