Հայաստանի տնտեսության կախվածությունը ռուսական ռուբլուց արտարժույթի շուկայում հանգեցրել է անկառավարելի իրավիճակի

11.12.2014 18:50
Հայաստանի տնտեսության  կախվածությունը ռուսական ռուբլուց արտարժույթի շուկայում հանգեցրել  է անկառավարելի իրավիճակի

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության կախվածությունը ռուսական ռուբլուց արտարժույթի շուկայում հանգեցրել է անկառավարելի իրավիճակի, հինգշաբթի մամլո ասուլիսում հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

«Այս պայմաններում իրավիճակի կայունացման համար Կենտրոնական բանակը իրականացնում է հնարավոր բոլոր քայլերը«,–ասաց Բոստանջյանը։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։

Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարել էր ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտման մասին, որը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը։

Չնայած դրամի կայունացմանն ուղղված ԿԲ–ի կիրառված միջոցներին լոմբարտային ռեպո տոկոսադրույքները 10.25% աճել են մինչև 21%–ի, ինչպես նաև և նախկինում հայտարարված արտարժույթի ամենօրյա վաճառք–աճուրդների գործարքների սահմանափակ թվով իրականացմանը, փոխարժեքը շարունակում է աճել և միջին կշռված փոխարժեքները դեկտեմբերի 11-ին կազմել է` $1 – 459, 09 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև