Հայաստանում ֆինանսական և ապահովագրական գործունեության ծառայությունների ծավալը 10 ամսում աճել է 2.4%–ով և 204.8 մլն դրամ կազմել

12.12.2014 13:35
Հայաստանում ֆինանսական և ապահովագրական գործունեության ծառայությունների ծավալը 10 ամսում աճել է 2.4%–ով և 204.8 մլն դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ֆինանսական և ապահովագրական գործունեության ծառայությունների ծավալը 2014 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին կազմել է 204.8 մլն դրամ` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.4%–ով, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ծառայությունների համախառն ծավալում ֆինանսական հատվածին բաժինը 22.9 տոկոս է կազմում։

Հայաստանում նշված ժամանակահատվածում տրամադրած ծառայությունների համախառն ծավալը կազմել է մոտ 895 մլրդ դրամ (աճը` 7,2%)։ (1 դոլարը` 459,09 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև