ՎՏԲ-Հայաստան Բանկն ավանդներին վերաբերող ակցիա է հայտարարում

12.12.2014 13:42
ՎՏԲ-Հայաստան Բանկն ավանդներին վերաբերող ակցիա է հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն Ամանորի նախաշեմին հայտարարում է ակցիա իր հաճախորդների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` 2014թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2015թ. փետրվարի 28-ը ներդնելով ՀՀ դրամով «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդ` հաճախորդները կստանան բարձր տոկոսային եկամուտ`14.25% 365 օր ժամկետով ավանդների համար և 14.75%` 730 օր ժամկետով ավանդների համար:

Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազ. ՀՀ դրամ, իսկ տոկոսագումարները վճարվում են ժամկետի ավարտին: Ավանդ ձևակերպելիս հաճախորդները Visa վճարային համակարգի կողմից կստանան նաև նվեր քարտ:

Բացի այդ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են ավելի բարձր տոկոսադրույքներ եվրոյով ավանդների համար:

Ակցիայի պայմանների ու ավանդների մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ բանկի www.vtb.am կայքի «Ավանդներ» բաժնում կամ զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն`87-87 հեռախոսահամարով: Հաճախորդների հարմարավետության ու ժամանակ խնայելու նպատակով հնարավոր է ձևակերպել ավանդ նաև Ինտերնետ-բանկինգ համակարգի միջոցով:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։ Բանկն ունի երկրում ամենախոշոր մասնաճյուղային ցանցը՝ 67 մասնաճյուղ:

ՎՏԲ Բանկ Հայաստանի ակտիվները 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ  կազմել են 306,4 մլրդ դրամ (աճը տարեսկզբից` 1,38%), պարտավորությունները`  260,8 մլրդ. դրամ (անկում` 1,58%), ընդհանուր կապիտալը` 45,6 մլրդ. դրամ (աճը` 22,44%), վարկային ներդրումները` 224,3 մլրդ. դրամ (աճը` 2,53%)։ Բանկի շահույթը երրորդ եռամսյակում կազմել է 870,8 մլն. դրամ` նվազելով 78,3%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ ($1 – 459,09 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև