Դոլարի փոխարժեքը կրկին հասել է առավելագույն շեմին` 462, 81 դրամ մեկ դոլարի դիմաց

12.12.2014 17:42
 Դոլարի փոխարժեքը  կրկին հասել է առավելագույն շեմին` 462, 81 դրամ մեկ դոլարի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 12-ին, Հայաստանի արժութային շուկայում 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքը դեկտեմբերի 13–ի համեմատ աճել է 3,72 նիշով և կազմել 462,81 դրամ, այս մասին ասված է ՀՀ կենտրոնական բանկի հաղորդագրությունում։

Եվրոյի պաշտոնական փոխարժեքն աճել է 4,71 նիշով և կազմել է 575,04 դրամ։

Միաժամանակ, NASDAQ OMX –Արմենիա բորսայում 466 դրամով ԱՄՆ դոլարի գործարք չի իրականացվել։

Հարկ է նշել, որ ԿԲ–ն կիրականացնի արժույթի ամենօրյա վաճառք աճուրդների միջոցով ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Ջավադյանի խոսքով, առաջին շաբաթվա ընթացքում բանկերին կվաճառվի օրական 6-ական մլն. դոլար, ինչից հետո արժույթի պահանջարկի նվազմանը զուգահեռ ծավալները կնվազեցվեն և աստիճանաբար կզրոյանան։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև