Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 100 մլն դոլար

15.12.2014 12:26
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 100 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 8-12–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 100մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 454,88 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,7 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 562,83 դրամ փոխարժեքով, և շուրջ 631,39 մլն ռուբլի`  1 ռուբլու դիմաց 8,36 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 124,47 մլն դոլար, շուրջ 14,5 մլն եվրո և մոտ 173,6 մլն ռուբլի` համապատասխանաբար 459,23 դրամ, 570,66 դրամ և 8,68 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի դեկեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 58,4 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.3 4  մլն դոլար։ (1 դոլարը` 462,81 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև