Բորսայում խաղալու շնորհիվ Նյու Յորքի դպրոցներից մեկի աշակերտը 72 մլն դոլար է աշխատել

15.12.2014 15:21
Բորսայում խաղալու շնորհիվ Նյու Յորքի դպրոցներից մեկի աշակերտը 72 մլն դոլար է աշխատել

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նյու Յորքի դպրոցներից մեկի աշակերտը 72 մլն դոլար է աշխատել բորսայում խաղալու շնորհիվ։ Այս մասին հայտնում է Банки ру–ն` հղում անելով The New York Post թերթին։

Տասնյոթ տարեկան Մուհամմեդ Իսլամն իր մարտավարության մասին չի խոսել, միայն նշել է, որ իր կուռքը ամերիկացի ներդրող Փոլ Թյուդոր Ջոնսն է` Ուոլ սթրիթի առևտրականների «թագավորը»։  Forbes ամսագրի տվյալով` Ջոնսի ունեցվածք 4.3 մլրդ դոլար է գնահատվում։ Նա ամենահարուստ ամերիկացիների ցանկում 108-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

Նորաթուխ միլիոնատերը պատմել է, որ հաջորդ տարվա հունիսին, երբ կլրանա 18 տարին և կկարողանա բրոքերական արտոնագիր ստանալ, իր երկու ընկերների հետ պատրաստվում է սեփական հեջ–ֆոնդը բացելը։-0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև