Հայաստանում արժութային փոխարժեքները կտրուկ աճել են` մինչև 471.78 դրամ մեկ դոլարի դիմաց և 585.95 դրամ` մեկ եվրոյի դիմաց

15.12.2014 16:43
Հայաստանում արժութային փոխարժեքները կտրուկ աճել են` մինչև 471.78 դրամ մեկ դոլարի դիմաց և 585.95 դրամ` մեկ եվրոյի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի նկատմամբ Հայաստանի արժույթի շուկայում դեկտեմբերի 15–ի արդյունքներով ձևավորված ԱՄՆ միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 12–ի ցուցանիշի համեմատ, աճել է 8.97 կետով և կազմել  471,78 դրամ մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Եվրոյի պաշտոնական փոխարժեքը թռիչքաձև աճել է 10.91 կետով և կազմել է 585.95 դրամ։

Միաժամանակ, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով գործարքներ 471 դրամ պահանջարկի գնով չեն կատարվել։

ԿԲ–ն դեկտեմբերի 8–ից սկսել է իրականացնել արժույթի ամենօրյա վաճառք աճուրդների միջոցով ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Կարգավորիչի ինտերվենցիաները կշարունակվեն մինչև տարեվերջ առաջին շաբաթվա ընթացքում բանկերին կվաճառվի օրական 6-ական մլն. դոլար, ինչից հետո արժույթի պահանջարկի նվազմանը զուգահեռ ծավալները կնվազեցվեն և աստիճանաբար կզրոյանան։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև