Հայաստանի ԿԲ-ն բանկերին արժույթի օրական վաճառքն իջեցրել է մինչև $4 միլիոնի

15.12.2014 17:19
Հայաստանի ԿԲ-ն բանկերին արժույթի օրական վաճառքն իջեցրել է մինչև $4 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 15-ին իրականացվել է 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 494.46 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 493.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Նախորդ շաբաթվա ընթացքում բանկերին վաճառվել է օրական $6 մլն.։

ԿԲ–ն դեկտեմբերի 8–ից սկսել է իրականացնել արժույթի ամենօրյա վաճառք աճուրդների միջոցով ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Կարգավորիչի ինտերվենցիաները կշարունակվեն մինչև տարեվերջ առաջին շաբաթվա ընթացքում բանկերին կվաճառվի օրական 6-ական մլն. դոլար, ինչից հետո արժույթի պահանջարկի նվազմանը զուգահեռ ծավալները կնվազեցվեն և աստիճանաբար կզրոյանան։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև