ԵԶԲ–ն «Տոնը` երեխաներին» նախատոնական սոցիալական ակցիա է անցկացրել Երևանի ուռուցքաբանության ազգային կենտրոնում

15.12.2014 20:56
ԵԶԲ–ն «Տոնը` երեխաներին» նախատոնական սոցիալական ակցիա է անցկացրել Երևանի ուռուցքաբանության ազգային կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը երկուշաբթի «Տոնը` երեխաներին» նախատոնական սոցիալական ակցիա է անցկացրել Երևանի Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Երևանում ԵԶԲ–ի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։

Ըստ նրա, ակցիային մասնակցել են 2-17 տարեկան 14 երեխաներ, ովքեր այժմ բուժում են ստանում Ազգային կենտրոնում։ «Մի քանի երեխաներ ապրում են Երևանից դուրս, նրանց հարմար չէր ժամանել մայրաքաղաք, այդ պատճառով նրանք ավելի ուշ կստանան նվերները»,– ասաց նա։

Իգնատովը պարզաբանել է, որ յուրաքանչյուր երեխայի անհատական նվեր է տրվել, որի ընտրությանն աշխատակիցներն առավելագույն ուշադրությամբ են վերաբերվել` մանրամասնորեն ընտրելով որակյալ, օգտակար և զարգացնող խաղալիքներ։

«Մեկ ժամի ընթացքում երեխաներին զվարճացնում էր ուրախ ծաղրածուն` օճառապղպջակներ բաց թողնելով և տարբեր առարկաներ խաղարկելով։ Երեխաներն ակտիվ ներգրավվել էին խաղի մեջ։ Ներկայացման վերջում ուրախ ծաղրածուն փուչիկներից խաղալիքներ պատրաստեց բոլոր երեխաների համար։ Իմ կարծիքով` տոնը ստացվեց. Մանկական ժպիտը, ծիծաղը և ուրախությունը հիանալի մթնոլորտ են ստեղծել,– չգիտեմ` երեխաները և մեծերն ավելի մեծ հաճույք ստացան, քանի որ մանկական ժպիտի անկեղծությունը մեզ էր փոխանցվում բազմապատկված»,– ասաց Իգնատովը։

Ըստ նրա, այսօրվա միջոցառմանը մասնակցեցին Բանկի բոլոր աշխատողները, թեև անձամբ ներկա էին միայն ներկայացուցչության աշխատողները։

Իր ծավալով աննախադեպ «Տոնը` երեխաներին» տոնական սոցիալական ակցիան անցել է երկուշաբթի Բանկի վեց անդամ–պետությունների` Ալմաթիի, Աստանայի, Բիշքեկի, Մինսկի, Դուշանբեի, Մոսկվայի և Սանկտ–Պետերբուրգի ուռուցքային կենտրոններում։

«Հատկապես արժեքավոր է, որ նմանատիպ միջոցառման անցկացման նախաձեռնությունը պատկանում էր բանկի աշխատողներին, ովքեր ստեղծել են հատուկ հիմնադրամ անձնական միջոցներից։ Հետագայում մենք տեղաբաշխել են միջոցները բոլոր երկրներում և քաղաքներում, որտեղ տեղակայված են մեր գրասենյակները։ Այսպիսով, բանկի յուրաքանչյուր աշխատող իր լուման է ներդրել տվյալ ակցիայի շրջանակում անցկացված յուրաքանչյուր միջոցառման մեջ»,– նշեց ներկայացուցչության տնօրենը։

Ակցիայի նպատակն է` ուրախություն նվիրել ուռուցքային դիսպանսերների փոքրիկ հիվանդներին, ովքեր գոնե մեկ օրով մոռանալով իրենց տկարությունը, կվերդառնան հրաշքների աշխարհ, բարձրացնել հավատքն առողջանալու նկատմամբ։ Տոնի կազմակերպման և անցկացման ծախսերն իրենց վրա են վերցրել բանկի աշխատողները վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովի գլխավորությամբ։

Միջոցներն ուղղվել են հիվանդ երեխաների համար նվերներ գնելուն և կենտրոնի աջակցությանը։ Ինչպես նշեց Իգնատովը, տվյալ ակցիայի շրջանակում նորոգվել է մանկական բաժնի միջանցքը։

Եվրասիական զարգացման բանկի ստեղծման մասին համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի և Ղազախստանի միջև 2006թ.-ի հունվարի 12-ին։ Բանկը սկսել է աշխատել արդեն 2006թ.-ի հունիսից։ Ներկայում ԵԶԲ կանոնավոր կապիտալը 1,5 մլրդ դրամ է կազմում։ Այն ձևավորվել է մասնակից պետությունների վճարումների հաշվին՝ Ռուսաստան՝ 1 մլրդ դոլար, Ղազախստան՝ 500 մլն դոլար, Հայաստան՝ 100 հազար դոլար, Տաջիկստան՝ 500 հազար դոլար։ Բանկի կենտրոնակայանը գտնվում է Ալմաթիում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև