Դոլարի փոխարժեքը Երևանի փոխանակման կետերում հատել է 1 դոլարի դիմաց 500 դրամի շեմը

16.12.2014 12:21
 Դոլարի փոխարժեքը Երևանի փոխանակման կետերում հատել է 1 դոլարի դիմաց 500 դրամի շեմը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դոլարի փոխարժեքը Երևանի փոխանակման կետորում հատել է 1 դոլարի դիմաց 500 դրամի շեմը։

Հայաստանի բանկերում և արժույթի փոխանակման կետերում դոլարը վաճառվում է 505-515 դրամով մեկ դոլարի դիմաց, միաժամանակ գնման գինը կազմում է 495-500 դրամ։

Հայկական դրամի նկատմամբ Հայաստանի արժույթի շուկայում դեկտեմբերի 15–ի արդյունքներով ձևավորված ԱՄՆ միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 12–ի ցուցանիշի համեմատ, աճել է 8.97 կետով և կազմել 471,78 դրամ մեկ դոլարի դիմաց։

Միաժամանակ, Հայաստանի բանկերում և արժույթի փոխանակման կետերում եվրոն հաղթահարել է մեկ եվրոյի դիմաց 600 դրամի շեմը։ Այսպես, եվրո կարելի է գնել 652 դրամով, և վաճառել 622 դրամով։ Եվրոյի պաշտոնական փոխարժեքը երեկ կազմել է 585.95 դրամ։

ԿԲ–ն դեկտեմբերի 8–ից սկսել է իրականացնել արժույթի ամենօրյա վաճառք աճուրդների միջոցով ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Կարգավորիչի ինտերվենցիաները կշարունակվեն մինչև տարեվերջ:

Ավելի վաղ Հայստանի ԿԲ–ի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնել էր, որ խիստ և կոշտ քայլեր է կատըարելու արժութային շուկայում սպեկուլյացիաների նկատմամբ և արդեն վարույթներ է սկսել շուկայում արժույթի փոխարժեքների տատանումների ֆոնին հնարավոր սպեկուլյացիաների կապակցությամբ։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Չնայած դրամի կայունացմանն ուղղված ԿԲ–ի կիրառված միջոցներին լոմբարտային ռեպո տոկոսադրույքները 10.25% աճել են մինչև 21%–ի, ինչպես նաև և նախկինում հայտարարված արտարժույթի ամենօրյա վաճառք–աճուրդների գործարքների սահմանափակ թվով իրականացմանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև