Հայաստանում արժույթի փոխարժեքը հասել է 1 դոլարի դիմաց 490,34 դրամի և 1 եվրոյի դիմաց 614,20 դրամի

16.12.2014 16:43
Հայաստանում արժույթի փոխարժեքը հասել է 1 դոլարի դիմաց 490,34 դրամի և 1 եվրոյի դիմաց 614,20 դրամի

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժույթի շուկայում դեկտեմբերի 16–ին հայկական դրամի դիմաց ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 15–ի ցուցանիշի համեմատ, բարձրացել է 18,56 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 490,34 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Իսկ եվրոյի պաշտոնական փոխարժեքը բարձրացել է 28,25 կետով և կազմել 614,20 դրամ` թարմացնելով 9 տարվա առավելագույն ցուցանիշը։

Հարկ է նշել, որ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 16–ին արտարժույթով կատարված գործարքների մասին տեղեկատվությունը բացակայում է։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Արտարժույթի շուկայում իրավիճակի կայունացման և արտարժութային շահարկումները զսպելու նպատակով Կենտրոնական բանկը լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10,25 տոկոսից դարձրել է 21 տոկոս և սկսել է արտարժութային միջամտություններ (վաճառք) ամենօրյա առուվաճառքի միջոցով`նախօրոք հայտարարված սահմանափակ քանակությամբ։ Միայն նախորդ շաբաթ ԿԲ–ն բանկերին ամեն օր վաճառել է 6 միլիոնական դոլար, իսկ այս շաբաթ կրճատել է ծավալը` հասցնելով 4 մլն դոլարի։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև