«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» սկսել է իրականացնել դրամական փոխանցումներ «Կոնվերս Տրանսֆեր» համակարգով

16.12.2014 16:55
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» սկսել է իրականացնել դրամական փոխանցումներ «Կոնվերս Տրանսֆեր» համակարգով

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է իրականացնել դրամական փոխանցումներ «Կոնվերս Տրանսֆեր» հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Համակարգը հնարավորություն է տալիս կատարել ԱՊՀ երկրներից և Վրաստանից ստացված փոխանցումների վճարում, ինչպես նաև վճարումներ և փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում:

Փոխանցումները վճարվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով: Փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը:

Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է նաև առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «UNISTREAM», «AVERS», «INTELEXPRESS», «SIGUE MONEY TRANSFER», «RIA MONEY TRANSFER» համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են մոտ 130 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 44,3 տոկոսի անկում), պարտավորությունները՝ 109,6 մլրդ դրամ (48.32 տոկոսի անկում), կապիտալը՝ 20.4 մլրդ դրամ (4,41 տոկոսի անկում), վարկային ներդրումները՝ 75 մլրդ դրամ (19,3 տոկոսի անկում), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 64,5 մլրդ դրամ (59, 86 տոկոսի անկում): 2014 թ.-ի երրորդ եռամսյակում բանկը 941,2 մլն դրամի վնաս է գրանցել՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 413 մլն դրամի շահույթի համեմատ։ ($1 – 490,34 դրամ)։ -0- -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև