Հայաստանի ԿԲ–ն արժույթի շուկայում իրականացրել է 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 526,32 դրամ փոխարժեքով

16.12.2014 17:24
Հայաստանի ԿԲ–ն արժույթի շուկայում իրականացրել է 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 526,32 դրամ փոխարժեքով

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 16–ին արժույթի շուկայում իրականացրել է 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 526,32 դրամ փոխարժեքով։ Ինչպես հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը, սահմանային փոխարժեքը կազմել է 523.50 ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց։

ԿԲ–ն դեկտեմբերի 8–ից սկսել է բանկերին արժույթ վաճառել աճուրդների միջոցով ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Կարգավորիչի ինտերվենցիաները կշարունակվեն մինչև տարեվերջ։ Նախորդ շաբաթվա ընթացքում բանկերին վաճառվել է օրական 6-ական մլն դոլար, իսկ մյուս շաբաթվանից այդ ծավալը կհասցնի 4 միլիոնի։

Հայաստանի արժույթի շուկայում դեկտեմբերի 16–ին հայկական դրամի դիմաց ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 15–ի ցուցանիշի համեմատ, բարձրացել է 18,56 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 490,34 դրամ։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև