Հայաստանը մինչև տարեվերջ միջազգային կառույցներից կստանա մոտ 200 մլն դոլարի վարկային միջոցներ. թերթ

17.12.2014 14:05
Հայաստանը մինչև տարեվերջ միջազգային կառույցներից  կստանա մոտ 200 մլն դոլարի վարկային միջոցներ. թերթ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մինչև այս տարվա վերջ միջազգային տարբեր կառույցներից կստանա 200 մլն. դոլարի վարկային միջոցներ, այս մասին «Հայկական ժամանակ» թեթին հայտնել է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը, որը չի ցանկացել բացահայտվել, գրում է «Հայկական ժամանակը»։

Հրապարակման համաձայն, ներկայում պետական կառույցների և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում են մեխանիզմները, որով հնարավոր կլինի կանխել ՌԴ միջոցների հոսքը, այս հարցը Հայաստանի ֆինանսկան շուկայի համար կարևորագույն խնդիր է համարվում։

ՀՀ Ազգային ժողովը նախօրեին վավերացրել է մի շարք վարկային համաձայնագրեր և նախատեսում է վավերացնել էլի մի քանիսը, գրում է թերթը։ Կառավարությունում հույս ունեն, որ այդ միջոցների հոսքը կկարգավորի Հայաստանի ֆինասական շուկայի ներկայիս իրավիճակը։.-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև