«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն անցել է որակի կառավարման համակարգի` ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին

17.12.2014 16:06
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն անցել է  որակի կառավարման համակարգի` ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հաջողությամբ անցել է որակի կառավարման համակարգի` ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին , հայտնեցին բանկի մամլո ծառայությունից

«Առէկսիմբանկը մեծ ուշադրություն է դարձնում ISO ստանդարտներին համապատասխան կառավարման որակի միասնականացման խնդիրներին: ISO ստանդարտները` այս կամ այն ոլորտում որակի հատկանիշներ են, որոնք շնորհվում են ըստ գործունեության տարբեր ուղղությունների և հանդիսանում բիզնեսի կայունության ու անվտանգության կարևորագույն պայմանը: ISO ստանդարտները թույլ են տալիս կառուցել արդյունավետ կառավարման համակարգ, էապես ամրապնդում են դիրքերը Հայաստանի բանկային համակարգում` այդպիսով նպաստելով բանկի նկատմամբ հաճախորդների և գործընկերների հավատարմության բարձրացմանը»,–ասված է հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն` 2014թ. բանկն հաջողությամբ անցել է ISO 9001:2008 միջազգային ստանդարտների կրկնակի հավաստագրում, իսկ 2012թ. ստացավ «որակի նշան» տեղեկատվական անվտանգության կառավարման ոլորտում:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են մոտ 130 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 44,3 տոկոսի անկում), պարտավորությունները՝ 109,6 մլրդ դրամ (48.32 տոկոսի անկում), կապիտալը՝ 20.4 մլրդ դրամ (4,41 տոկոսի անկում), վարկային ներդրումները՝ 75 մլրդ դրամ (20,4 տոկոսի անկում) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև