Երևանի փոխանակման կետերում եվրոյի փոխարժեքը հատել է 700 դրամի շեմը, իսկ դոլարը` 560 դրամի շեմը

17.12.2014 16:37
Երևանի փոխանակման կետերում եվրոյի փոխարժեքը հատել է 700 դրամի շեմը, իսկ դոլարը` 560 դրամի շեմը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Եվրոյի փոխարժեքը Երևանի փոխանակման կետերում հատել է 700 դրամի շեմը։ Երևանի բանկերում և փոխանակման կետերում եվրոն վաճառվում է 680–720 դրամով, իսկ գնվում է 650–680 դրամով։

Մեկ օր առաջ արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված եվրոյի պաշտոնական միջին շուկայական փոխարժեքը բարձրացել է 28,25 կետով և կազմել 614,20 դրամ։

Միաժամանակ ԱՄՆ դոլարը փոխանակման կետերում և բանկերում վաճառվում է 550–560 դրամի սահմանում, իսկ գնվում է 525–540 դրամով։ Դոլարի պաշտոնական փոխարժեքը նախօրեին բարձրացել է 18,56 կետով և կազմել է 490,34 դրամով։

Բանկերն իրենց ձևով են արձագանքել արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակին` փորձելով պահել այն վերահսկողության տակ, որոշ բանկերը սահմանափակեցին արտարժույթի վաճառքը` վաճառելով այն միայն իրենց հաճախորդներին կամ վաճառելով բնակչությանը շատ քիչ քանակությամբ, իսկ որոշ բանկեր ընդհանրապես ժամանակավորապես դադարեցրել էին արտարժույթի վաճառքը։

Միաժամանակ հարկ է նշել, որ բնակչության մոտ դեռ խուճապի նշաններ չեն նկատվում, երկար հերթեր չեն առաջանում փոխանակման կետերի մոտ, ինչպես դա գրանցվել էր 2009 թ.–ի մարտին` դրամի անկումից հետո։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Չնայած դրամի կայունացմանն ուղղված ԿԲ–ի կիրառված միջոցներին լոմբարտային ռեպո տոկոսադրույքները 10.25% աճել են մինչև 21%–ի, ինչպես նաև և նախկինում հայտարարված արտարժույթի ամենօրյա վաճառք–աճուրդների գործարքների սահմանափակ թվով իրականացմանը։ Միայն նախորդ շաբաթ ԿԲ–ն յուրաքանչյուր բանկերին ամեն օր վաճառում էր 6 միլիոն դոլար, իսկ սկսած այս շաբաթից կրճատել է ծավալը` հասցնելով 4 մլն դոլարի։

Ուշագրավ է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարության մեջ նշված է, որ գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար։

Հայտարարության մեջ ասված է, որ Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից: Վարչապետի խոսքերով, Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև