ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքել է տեղեկությունն այն մասին, թե մի քաղաքացու 760 դրամ փոխարժեքով 200.000 դոլար է վաճառել

17.12.2014 20:24
ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքել է տեղեկությունն այն մասին, թե մի քաղաքացու 760 դրամ փոխարժեքով 200.000 դոլար է վաճառել

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքել է տեղեկությունն այն մասին, թե մի քաղաքացու 760 դրամ փոխարժեքով 200.000 դոլար է վաճառել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«1in.am լրատվական կայքի կողմից 17.12.14թ. ժամը 13:09 տարածած տեղեկությունն այն մասին, թե ՎՏԲ-Հայաստան Բանկը մի քաղաքացու վաճառել է 200.000 դոլար՝ 760 դրամ փոխարժեքով, չի համապատասխանում իրականությանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Կայքի կողմից տվյալ տեղեկատվության հրապարակման պահին ՎՏԲ-Հայաստան Բանկում ԱՄՆ դոլարի վաճառքի գինը կազմել է 550.00 ՀՀ դրամ, որը նույնն է եղել բանկի վաճառքի բոլոր կետերի համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև