Հայաստանի առևտրային բանկերի կասկածելի վարկային ներդրումներն ինն ամսում աճել են 47,4%-ով` հասնելով 26,9 մլրդ դրամի

18.12.2014 13:02
Հայաստանի առևտրային բանկերի կասկածելի վարկային ներդրումներն ինն ամսում աճել են 47,4%-ով` հասնելով 26,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կասկածելի վարկային ներդրումները 2014թ.-ի ինն ամսում կազմել են 26,9 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 47,4 տոկոսով, նշված է Հայաստանի ԿԲ–ի` 2014թ.–ի երրորդ եռամսյակի տեղեկագրում։

Միաժամանակ Հայաստանի բանկերի ստանդարտ վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1820,3 մլրդ դրամ կամ հայկական բանկերի բոլոր վարկային ներդրումների 93,5 տոկոսը (նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ գրանցվել է 6,3 տոկոսի աճ)։ Վերահսկվող վարկային ներդրումները կազմել են 63,3 մլրդ դրամ (53,1 տոկոսի աճ), ոչ ստանդարտները` 35,9 մլրդ դրամ (61,4 տոկոսի աճ)։

2014թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները կազմել են 1 946,5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8,6 տոկոսով

Սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ և Համահայկական բանկը (1 դոլարը`527,2 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև