«Արդշինբանկ» ՓԲԸ–ի «Սպիտակ» մասնաճյուղը վերաբացվեց

18.12.2014 13:44
«Արդշինբանկ» ՓԲԸ–ի «Սպիտակ» մասնաճյուղը վերաբացվեց

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արդշինբանկ» ՓԲԸ–ի «Սպիտակ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին քաղաք Սպիտակ, Սուրեն Ավետիսյան 6 հասցեով: «Արդշինբանկ» ՓԲԸ–ի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ:

Նա մասնավորապես նշեց. ««Սպիտակ» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է»:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Բանկի ֆիրմային ոճին:

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:

Բանկի ակտիվները 2014 թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ կազմել են ավելի քան 273,1 մլրդ դրամ, պարտավորությունները` մոտ 226 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 182,9 մլրդ դրամ, իսկ կապիտալը` 47,1 մլրդ դրամ։ Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2014 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է մոտ 4 մլրդ դրամ` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 2,06 տոկոսով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև