Հայաստանում բանկոմատների թիվը III եռամսյակում հասել է 1357-ի

18.12.2014 14:52
Հայաստանում բանկոմատների թիվը III եռամսյակում հասել է 1357-ի

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առևտրային բանկերի տեղադրած բանկոմատների թիվը 2014թ.–ի սեպտեմբերի վերջի դրությամբ հասել է 1357-ի` մեկ եռամսյակի ընթացքում ավելանալով 22-ով, նշված է ԿԲ 2014թ.–ի երրորդ եռամսյակի տեղեկագրում։

Միաժամանակ Հայաստանում գործող POS տերմինալների թիվը երրորդ եռամսյակի վերջին նվազել է 57-ով և կազմել 6902։

Ըստ ԿԲ տվյալների` երկրում գործող 21 առևտրային բանկերից միայն 19-ն են տրամադրել պլաստիկ քարտեր կամ դրանց սպասարկում։

Այդ 19 բանկերը «ԱրմենիանՔարդ» վճարահաշվարկային համակարգի անդամ են։–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև