Հայաստանի բանկերը հինգշաբթի ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չներկայացրեցին ԿԲ աճուրդի ժամանակ

18.12.2014 18:26
Հայաստանի բանկերը հինգշաբթի ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չներկայացրեցին ԿԲ աճուրդի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ հինգշաբթի պահանջարկ չի ներկայացվել ԿԲ կողմից հայտարարված  հերթական 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդի ժամանակ, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Ընդ որում, երեկ ԿԲ-ն արժույթի շուկայում վաճառեց $4 մլն.` 570,58 դրամ $1 համար միջին կշռված փոխարժեքով, իսկ առավելագույն փոխարժեքը կազմեց 567,65 դրամ  $1 համար։

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ, որդեգրել է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Միայն անցյալ շաբաթ ԿԲ-ն բանկերին վաճառեց օրական $6 մլն., իսկ սկսած ընթացիկ շաբաթից այդ ծավալը կրճատեց մինչև $4 միլիոնի։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը դեկտեմբերի 18-ին իջավ 30,2 կետով նախորդ օրվա համեմատ և կազմեց 497 դրամ $1 համար։

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում գրանցվեց նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև